Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինփինին։ Այս մասին Օրբանը գրում է սոցցանցում։

«Միացում՝ բաժանվելու փոխարեն. սա հունգարական մոդելն է». Մեր նպատակն է ամրապնդել հունգարա-չինական հարաբերությունները։ Սա լավ է Հունգարիայի և եվրոպական տնտեսության համար»,- գրել է Վիկտոր Օրբանը։

Վիկտոր Օրբանը Չինաստանում մասնակցում է «Գոտի և ճանապարհ» ֆորումին։ Նա հանդիպել է նաև Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ։