Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Հունգարիայի վարչապետը Թբիլիսի է ժամանել կնոջ՝ Անիկո Լևայիսի հետ։

Հունգարիայի վարչապետին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Լիլուաշվիլին և Վրաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոն։

Վիկտոր Օրբանը Վրաստան է այցելել պատվիրակության հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Վիկտոր Օրբանիի և Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։ Կկայանա վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որից հետո տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողությունը։

Վրաստանի և Հունգարիայի վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։