Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քվեարկեց ընտրություններում։
Քվեարկությունից հետո Օրբանը լրագրողներին ասաց, որ հարգում է ժողովրդի որոշումը, և որ յուրաքանչյուր ընտրող կարևոր է իր համար։
Վիկտոր Օրբանը լրագրողների հետ խոսեց ընտրարշավի ամենահիշարժան պահերի մասին և նշեց, որ հանդիպել է բազմաթիվ մարդկանց, որոնց հետ այլ կերպ հանդիպելու հնարավորություն չէր ունենա։ Օրբանը կոչ արեց հունգարացիներին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել։
«Ես եկել եմ հաղթելու։ Ինձ դուր է գալիս հաղթելը։ Եվրոպացիները պետք է ընդունեն ժողովրդի կամքը և նրանց արտահայտած կարծիքը։ Մենք Եվրամիության անդամներ ենք և պահանջում ենք անդամ պետությունների իրավունքների պաշտպանությունը։ Մենք դեմ ենք ցանկացած տեսակի կայսերական կենտրոնացման։ Մենք ամուր կանգնած ենք ազգային իրավունքների, ինքնիշխանության և Եվրամիության հիմնական պայմանագրի վրա և խնդրում ենք Բրյուսելին հարգել այդ իրավունքները և պայմանագիրը», – քվեարկությունից հետո ասաց Օրբանը։
Ըստ հունգարական լրատվամիջոցների՝ ընտրություններին մասնակցությունը մինչ այժմ բարձր է։ Տեղական ժամանակով ժամը 07:00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 3.46 տոկոսը։ Համեմատության համար՝ 2018 թվականին, երբ գրանցվել էր մասնակցության ռեկորդ, այդ պահին քվեարկել էր ընտրողների 2.24 տոկոսը։