Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Ուկրաինայի անկումը լուրջ խնդիր կլինի Հունգարիայի համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի պարտությունը լուրջ խնդիր կլինի Հունգարիայի համար։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում տարածված տեսաուղերձում։
Օրբանի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված չէ Ուկրաինայի պարտությամբ, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա Հունգարիայի համար։
«Ուկրաինայի պարտությունը լուրջ խնդիր է Հունգարիայի համար, ուստի Ուկրաինայի կործանումը ոչ միայն չի համապատասխանում Հունգարիայի շահերին, այլ մենք պետք է հասնենք հստակ համաձայնության, որպեսզի դա տեղի չունենա», – նշել է Օրբանը։
Վարչապետը շեշտել է, որ հարևան երկրի կայունությունը կարևոր նշանակություն ունի Հունգարիայի համար, որը Ուկրաինային մատակարարում է էլեկտրաէներգիայի 44%-ը և գազի 58%-ը։
«Մինչդեռ պատերազմը օրեցօր թուլացնում է Ուկրաինան։ Խաղաղությունը միակ ճանապարհն է, որով կարելի է ուժեղացնել նրան։ Ճշմարիտ աջակցություն ցուցաբերող յուրաքանչյուր ոք պետք է ձգտի խաղաղության՝ հնարավորինս շուտ», – հայտարարել է Վիկտոր Օրբանը։