Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Սերբիան և Հունգարիան կապող գազային ենթակառուցվածքը նախատեսվում էր պայթեցնել
Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Սերբիան և Հունգարիան կապող գազային ենթակառուցվածքը նախատեսվում էր պայթեցնել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Սերբիան և Հունգարիան կապող գազային ենթակառուցվածքը նախատեսվում էր պայթեցնել: Օրբանը այս մասին գրել է սոցիալական ցանցերում:

Հունգարիայի կառավարության ղեկավարը նշել է, որ վերջերս խոսել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, ով իրեն տեղեկացրել է Հունգարիան և Սերբիան կապող կարևորագույն բնական գազի ենթակառուցվածքում հայտնաբերված պայթուցիկ սարքի մասին:

«Վերջերս հեռախոսազրույց եմ ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Սերբիայի իշխանությունները Սերբիան և Հունգարիան կապող կարևորագույն գազային ենթակառուցվածքում հայտնաբերել են ավերիչ պայթուցիկներ և դրանք ակտիվացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Հետաքննություն է ընթանում: Այսօր կեսօրին ես հրավիրել եմ Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Օրբանը:

Տեղեկության համար, Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին: Նախնական հարցումների համաձայն՝ ընդդիմությունը մեծ առավելությամբ առաջատար է Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ: