Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը հաճախ է զանգահարում նրան և հարցնում, թե երբ է Հունգարիան լքելու Եվրամիությունը

22:40, 25.04.2025

Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը հաճախ է զանգահարում իրեն և հարցնում, թե երբ է Հունգարիան լքելու Եվրամիությունը։ «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, Օրբանն այս մասին խոսել է Հունգարիայում անցկացված ֆորումի ժամանակ, որտեղ քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցեր։ Մեկ հիմնական թեման եղել է Եվրամիությունը։

Օրբանի խոսքով՝ նա Թրամփին տեղեկացրել է, որ Հունգարիան իր արտադրանքի 85%-ը վաճառում է Եվրամիության շուկայում։

Դահլիճից հնչած հարցին պատասխանելով, Օրբանը նշել է, որ Եվրամիությունից դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն երկարատև և մանրակրկիտ քննարկումներից հետո։ Նրա խոսքով՝ եթե նման որոշում կայացվի, ապա ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Սակայն, Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքերով, այդ պահը դեռ չի եկել։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանը, որը հետևողականորեն պաշտպանում է եվրոսկեպտիկ դիրքորոշումը, նշել է, որ եթե 2004 թվականին Եվրամիությունը լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է, Հունգարիան հավանաբար անդամակցության հայտ չէր ներկայացնի։

Նմանատիպ