Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Պուտինից խոստում է ստացել, որ Հունգարիայի բողոքը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվները սառեցնելու որոշման դեմ հաշվի կառնվի
Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ ինքը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի արձագանքի մասին ԵՄ-ի կողմից ռուսական սառեցված ակտիվները օգտագործելու հնարավոր որոշման վերաբերյալ և խոստում է ստացել, որ Հունգարիայի բողոքը այս հարցի վերաբերյալ հաշվի կառնվի։
Վիկտոր Օրբանի խոսքով՝ ինքը Կրեմլից պատասխան է ստացել, որ Մոսկվայի արձագանքը կլինի «ուժեղ», չնայած առանձին երկրների դիրքորոշումները հաշվի կառնվեն։
Օրբանը կրկին ընդգծել է, որ Հունգարիան չի աջակցում ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը, քանի որ դա կլինի «սրացման նոր մակարդակ»։
Բացի այդ, Հունգարիայի վարչապետը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ ԵՄ-ն խլել է Հունգարիայից իրավունքները։
Տեղեկատվության համար՝ դեկտեմբերի 12-ին ԵՄ-ն որոշում է կայացրել անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները։