Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կխոչընդոտի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չօգնի վերականգնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արգելափակելու է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չօգնի վերականգնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։
Պետական ռադիոյի հետ զրույցում Օրբանն ասել է, որ ռուսական գազի տարանցումը դադարեցնելու Ուկրաինայի որոշումը անընդունելի է։
«Անընդունելի է, որ Ուկրաինան հրաժարվում է թույլ տալ ռուսական գազը իր տարածքով անցկացնել Կենտրոնական Եվրոպա՝ դրանով իսկ հանգեցնելով գազի գների բարձրացման, ինչն իր հերթին հանգեցնում է ամեն ինչի, այդ թվում՝ վառելիքի թանկացման։ Ուստի մենք այլ ելք չունենք, քան շատ լուրջ և հաստատակամ ասել՝ եթե սա չփոխեն, մենք կվերացնենք պատժամիջոցները։ Եթե նրանք չկատարեն պայմանները, մենք ոչ միայն կբարձրացնենք պատժամիջոցների վերացման հարցը, այլեւ կվերացնենք դրանք»,- ասել է Օրբանը։
Վիկտոր Օրբանի խոսքով՝ իրենց պահանջն է, որ Եվրահանձնաժողովը ապահովի այնպիսի պայմաններ, որոնք չեն վնասի Հունգարիայի քաղաքացիների շահերը և չեն հանգեցնի գների հետագա բարձրացման։
Պատժամիջոցների երկարաձգման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների միաձայն համաձայնությունը վեց ամիսը մեկ։