Վիկտոր Օրբանը հանդիպում է Դոնալդ Թրամփին. Աշխարհին պետք են առաջնորդներ, ովքեր կարող են խաղաղություն բերել, վերադառնալ և մեզ խաղաղություն բերել, պարոն նախագահ
Վիկտոր Օրբանը հանդիպում է Դոնալդ Թրամփին. Աշխարհին պետք են առաջնորդներ, ովքեր կարող են խաղաղություն բերել, վերադառնալ և մեզ խաղաղություն բերել, պարոն նախագահ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։

Տեղեկությունը տարածում է Հունգարիայի վարչապետը «X» միկրոբլոգում։

Հայտնի է, որ Օրբանն ու Թրամփը հանդիպել են Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։

«Աշխարհում մեզ պետք են առաջնորդներ, որոնց հարգում են և ովքեր կարող են խաղաղություն բերել, և նա այդ առաջնորդներից մեկն է։ Վերադարձեք և մեզ խաղաղություն բեր, պարոն նախագահ»,- գրել է Օրբանը։

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ Վիկտոր Օրբանը ելույթ է ունեցել պահպանողական «Heritage Foundation» վերլուծական կենտրոնում։

«Ընտանիքներին աջակցելը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և մեր պետությունների ինքնիշխանության պաշտպանությունը՝ սա Եվրոպայի և Ամերիկայի պահպանողական ուժերի համագործակցության ընդհանուր հիմքն է»,- ասել է Օրբանը։