Վիկտոր Օրբանը ձի է նվիրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ Օրբանը Էրդողանից ստացել է թուրքական արտադրության առաջին էլեկտրական մեքենան
Բուդապեշտում այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նվերներ են փոխանակել։
Հունգարիայի ղեկավարը Թուրքիայի նախագահին «Նոնիուս» անունով ձի է նվիրել։ Իր հերթին Էրդողանը Վիկտոր Օրբանին նվիրել է թուրքական արտադրության առաջին «Togi» էլեկտրական մեքենան։
Ինչպես երեւում է տարածված լուսանկարներից, Թուրքիայի նախագահի նվիրած մեքենայի համարներն են HUTR-100, որը խորհրդանշականորեն կապված է թուրք-հունգարական հարաբերությունների հաստատման 100-ամյակի հետ։
Էրդողանն այսօր ժամանել է Բուդապեշտ։ Նա կմասնակցի Հունգարիա-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։