Վիկտոր Օրբանը դիմում է Դոնալդ Թրամփին. Թող ժողովուրդն իր դատավճիռը կայացնի նոյեմբերին, շարունակեք պայքարել պարոն նախագահ
Վիկտոր Օրբանը դիմում է Դոնալդ Թրամփին. Թող ժողովուրդն իր դատավճիռը կայացնի նոյեմբերին, շարունակեք պայքարել պարոն նախագահ

«Թող ժողովուրդն իր դատավճիռը կայացնի նոյեմբերին, շարունակի պայքարել, պարոն նախագահ»,- այսպես է արձագանքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ կայացված դատավճռին։

«Ես Դոնալդ Թրամփին ճանաչում եմ որպես պարկեշտ մարդ։ Որպես նախագահ, նա միշտ առաջին տեղում էր դնում Ամերիկան, նրան հարգում էին ամբողջ աշխարհում և նա օգտագործում էր այդ հարգանքը խաղաղություն հաստատելու համար: Թող ժողովուրդն դատավճիռը կայացնի նոյեմբերին: Շարունակեք պայքարը, պարոն նախագահ»,- սոցցանցում գրառել է Վիկտոր Օրբանը։

Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քրեական մեղադրանքով։ Թրամփին մեղադրել են ֆինանսական փաստաթղթերը կեղծելու մեջ։

Երկօրյա քննարկումներից հետո երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 մեղադրանքներում։ Դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ էր ժյուրիի միաձայն որոշումը։

Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին։