Վիկտոր Օրբան – Ժամանակն է ոչնչացնել այն ոչ կառավարական կազմակերպությունների, լրագրողների և քաղաքական գործիչների ստվերային բանակը, որոնք վարձատրվում են ԱՄՆ-ից և Բրյուսելից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է միջոցներ ձեռնարկել այն քաղաքական գործիչների և լրագրողների դեմ, ովքեր ստանում են արտասահմանյան ֆինանսավորում։ Վիկտոր Օրբանն անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու հեռանկարին՝ կրկին բացառելով այդ հնարավորությունը։
Բուդապեշտում՝ Հունգարիայի ազգային տոնին նվիրված հանրահավաքի ժամանակ, Վիկտոր Օրբանն հայտարարել է, որ ժամանակն է ոչնչացնել «ստվերային բանակը», որն ընդգրկում է այն ոչ կառավարական կազմակերպություններին, լրագրողներին, դատավորներին և քաղաքական գործիչներին, ովքեր վարձատրվում են Միացյալ Նահանգներից և Բրյուսելից։
Հունգարիայի վարչապետը կրկին քննադատել է Բրյուսելին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար՝ հայտարարելով, որ Եվրամիությունը ցանկանում է «գաղութացնել» Ուկրաինան։
Հավելենք, որ այս շաբաթ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող կուսակցությունը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է երկքաղաքացիների արտաքսում, եթե նրանք համարվեն սպառնալիք Հունգարիայի ինքնիշխանության համար։