Վիկտոր Օրբան. Եվրոպան գնում է ինքնասպանության ճանապարհով, և դա տեղի է ունենում շատ արագ
Վիկտոր Օրբան. Եվրոպան գնում է ինքնասպանության ճանապարհով, և դա տեղի է ունենում շատ արագ

Եվրոպան գնում է ինքնասպանության ճանապարհով, և դա տեղի է ունենում շատ արագ,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով, երբ գործում են խափանումները, արգելքներն ու պատժամիջոցները, բոլորը տուժում են տնտեսական դինամիկայի առումով, քանի որ այժմ եվրոպական տնտեսությունը դանդաղ տեմպերով է աճում։

«Բոլոր կրթված եվրոպացի տնտեսագետները համաձայն են, որ քաղաքական գործիչները, ովքեր ցանկանում են պառակտել համաշխարհային տնտեսությունը, սխալ ուղղությամբ են տանում եվրոպական ժողովրդին և եվրոպական տնտեսությանը», – ասել է Վիկտոր Օրբանը: