Վիկտոր Օրբան. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» միավորվել է սոցիալիստների և լիբերալների հետ, նրանք գործարքի են գնացել և բաժանել Եվրամիության ղեկավար պաշտոնները միմյանց միջև, հաշվի չառնեն եվրոպացիների կամքը
Վիկտոր Օրբան. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» միավորվել է սոցիալիստների և լիբերալների հետ, նրանք գործարքի են գնացել և բաժանել Եվրամիության ղեկավար պաշտոնները միմյանց միջև, հաշվի չառնեն եվրոպացիների կամքը

«Այսօր Բրյուսելում անտեսեցին եվրոպացի ժողովրդի կամքը»,- այսպես է արձագանքել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ առաջատար պաշտոնների թեկնածուները պետք է պայմանավորվեին։

«Եվրոպացի ժողովրդի կամքն այսօր անտեսվեց Բրյուսելում։ Եվրոպական ընտրությունների արդյունքը պարզ է՝ աջ կուսակցություններն ուժեղացան, ձախերն ու լիբերալները կորցրին իրենց դիրքերը։ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» ընտրողներին լսելու փոխարեն վերջապես միավորվեց սոցիալիստների ու լիբերալների հետ. այսօր նրանք գործարք կնքեցին և կիսեցին Եվրամիության առաջատար պաշտոնները։ Նրանք թքած ունեն իրականության վրա, թքած ունեն եվրոպական ընտրությունների արդյունքների վրա և թքած ունեն եվրոպացիների կամքի վրա։

Պետք չէ միամիտ լինել. նրանք կշարունակեն աջակցել միգրացիային և ավելի շատ գումար ու զենք կուղարկեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին։ Մենք սրան չենք հետևելու։ Մենք կմիավորենք եվրոպական աջերի ուժերը և կպայքարենք միգրացիայի և պատերազմին աջակցող բյուրոկրատների դեմ»,- գրել է Օրբանը։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը Եվրամիության առաջնորդներին չի հաջողվել կոնսենսուսի հասնել նոր առաջնորդների առաջադրումների վերաբերյալ։