Վիկտոր Օրբան. Եվրամիությանն անդամակցելու հարցում Հունգարիայի համար առաջինը ռազմավարական մոտեցումն է, երկրորդը՝ քննարկումը, իսկ երրորդը կլինի որոշումը
Եվրամիությանն անդամակցելու հարցում Հունգարիայի համար առաջինը ռազմավարական մոտեցումն է, երկրորդը՝ քննարկումը, իսկ երրորդը կլինի որոշումը,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանին հարցրել են Մոլդովայի և Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին։
Վիկտոր Օրբանի խոսքով՝ ընդլայնման արդյունքների ռազմավարական հաշվարկը դեռ չի կայացել։
«Առաջին հերթին մենք պետք է մտածենք՝ դա բխում է մեր ռազմավարական շահերից, թե ոչ, և ինչպիսի՞ն են մեր արձագանքները ընդլայնման ռազմավարական հետևանքների վերաբերյալ։ Դա չի արվել, ընդլայնման արդյունքների ռազմավարական հաշվարկը դեռ չի կայացել։ Հունգարիայի համար առաջինը ռազմավարական մոտեցումն է, երկրորդը՝ քննարկումը, երրորդը՝ որոշումը»,- ասել է Վիկտոր Օրբանը։