Վիկտոր Օրբան. Եթե Թրամփը վերադառնա ԱՄՆ-ում իշխանության, մենք շամպայն կբացենք
Վիկտոր Օրբան. Եթե Թրամփը վերադառնա ԱՄՆ-ում իշխանության, մենք շամպայն կբացենք

«Եթե ​​ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը վերադառնա իշխանության, մենք մի քանի շիշ շամպայն կբացենք»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրախորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Օրբանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Հունգարիայի վարչապետի խոսքով, եթե Թրամփը հաղթի, նա կսկսի աշխատել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ մինչ երդմնակալությունը։

«Դա անմիջապես ուժի մեջ կմտնի, ուստի մենք՝ որպես եվրոպացի առաջնորդներ, չպետք է ժամանակ կորցնենք։ Մենք ժամանակ չենք ունենա։ Ուստի նախ պետք է գործել ինտելեկտուալ, փիլիսոփայորեն, իսկ հետո՝ ռազմավարական»,- ասել է Օրբանը։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, Ուկրաինայում «խաղաղության հնարավորությունը» կարող է մեծանալ։