Վիկտոր Օրբան. Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա նախագահ Թրամփի հետ, մենք մեծ ծրագրեր ունենք ապագայի համար

15:04, 07.11.2024

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Դոնալդ Թրամփի միջև։ Այս մասին Օրբանը գրում է սոցցանցում։

Ինչպես նշել է Հունգարիայի վարչապետը, սա նրանց առաջին զրույցն է Ամերիկայում կայացած նախագահական ընտրություններից հետո։

«Վերջերս ես առաջին հեռախոսազրույցն ունեցա նախագահ Թրամփի հետ ընտրություններից հետո։ Մենք մեծ ծրագրեր ունենք ապագայի համար»,- գրել է Օրբանը։

Տեղեկության համար՝ Վիկտոր Օրբանն առաջին առաջնորդներից էր, ով շնորհավորեց Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը

Նմանատիպ