Վիկտոր Օրբան - Խաղաղությունը անուն ունի, և նրա անունը Դոնալդ Թրամփ է, ես այսօր չեմ տեսնում որևէ այլ առաջնորդ Եվրոպայում կամ Ամերիկայում, ով բավականաչափ ուժեղ լինի պատերազմը դադարեցնելու համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Դոնալդ Թրամփը ամենահաջողակ քաղաքական գործիչն է միջազգային ասպարեզում։
«Նա ոչ մի պատերազմ չի սկսել։ Աբրահամի համաձայնությունը Մերձավոր Արևելքի դժվարին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ լուրջ հնարավորությունն էր»,- ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետի խոսքով, եթե 2022 թվականի փետրվարին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը լիներ Դոնալդ Թրամփը, Եվրոպայում պատերազմ չէր լինի։
«Այսօր ես չեմ տեսնում որևէ այլ առաջնորդ Եվրոպայում կամ Ամերիկայում այնքան ուժեղ, որ դադարեցնի պատերազմը։ Խաղաղությունը անուն ունի, և այն կոչվում է Դոնալդ Թրամփ»,- ասել է Վիկտոր Օրբանը։