Վիկտոր Օրբան. Վրաստանը պահպանողական, քրիստոնյա և եվրոպամետ պետություն է, անպետք դասախոսությունների փոխարեն Վրաստանը մեր աջակցության կարիքն ունի իր եվրոպական ճանապարհին
Անօգուտ դասախոսությունների փոխարեն Վրաստանը մեր աջակցության կարիքն ունի իր եվրոպական ճանապարհին,- այս մասին սոցցանցում գրում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Վրաստան կատարած այցի կապակցությամբ։
«Պաշտոնական այց Վրաստան ընտրություններից հետո. Վրաստանը պահպանողական, քրիստոնյա և եվրոպամետ պետություն է։ Անօգուտ դասախոսությունների փոխարեն նրանք մեր աջակցության կարիքն ունեն եվրոպական ճանապարհին»,- գրել է Վիկտոր Օրբանը։
Օրերս մեկնարկել է ԵՄ խորհուրդը նախագահող երկրի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պաշտոնական այցը Վրաստան։
Հունգարիայի վարչապետը Վրաստան է այցելել կառավարական պատվիրակության հետ, որի կազմում են Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան, պետքարտուղար Յանոշ Մատեն և այլ պաշտոնյաներ։