Վիկտոր Օրբան. Ուկրաինայի արագ միացումը Եվրամիությանը կործանարար հետևանքներ կունենա Եվրոպայի համար, ուստի մենք չենք կարող աջակցել դրան
Ուկրաինայի արագ անդամակցումը Եվրամիությանը կործանարար հետևանքներ կունենա եվրոպացի ֆերմերների, ԵՄ բյուջեի և եվրոպական անվտանգության համար, գրում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցում։
«Դա չի ծառայում Հունգարիայի կամ Եվրամիության շահերին, ուստի մենք չենք կարող աջակցել դրան»,- գրում է Վիկտոր Օրբանը։