Վիկտոր Օրբան. Ուկրաինան Եվրոպային ուժ չի հաղորդում, այլ թուլացնում է այն, մենք չպետք է ֆինանսավորենք ուկրաինական բանակը, Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել, յուրաքանչյուր որոշմամբ մենք թուլացնում ենք ինքներս մեզ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է լինի բավականաչափ ուժեղ՝ ինքն իրեն պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ Եվրոպան չպետք է ֆինանսավորի Ուկրաինայի բանակը, քանի որ Կիևը, իր ուժեղացման փոխարեն, «թուլացնում է» եվրոպական միավորումը։
«Ուկրաինան ուժ չի ավելացնում Եվրոպային, այլ հակառակը՝ թուլացնում է այն։ Մենք չպետք է ֆինանսավորենք Ուկրաինայի զինված ուժերը։ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել իրեն, երբ խոսքը գնում է սովորական զենքերի, սահմանային բախումների կամ տնտեսական պատերազմների մասին։ Եվրոպան պետք է բավարար ուժ ունենա ինքնապաշտպանության համար։ Այսօր խնդիրն այն է, որ յուրաքանչյուր որոշմամբ մենք ինքներս մեզ ենք թուլացնում, ոչ թե ուժեղացնում։ Ուկրաինայի բանակին ֆինանսավորելու փոխարեն պետք է զորացնենք այն երկրների բանակները, որոնք տեղակայված են Ուկրաինայի արևմտյան կողմում։ Պետք է ամրապնդենք եվրոպական պետությունների զինված ուժերը։ Եվրոպական ռազմական արդյունաբերությունը պետք է այդքան հզոր լինի, որ որևէ խնդրի դեպքում Եվրոպան կախված չլինի ուրիշներից», – հայտարարել է Վիկտոր Օրբանը։