Վիկտոր Օրբան. Ուկրաինացիները հավատում են, որ ռուսներին կհաղթեն ռազմական ճանապարհով, ես չեմ հավատում, ես գիտեմ Ռուսաստանին, լուծումը բանակցությունների սեղանի շուրջ է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի լուծումը գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե մարտի դաշտում։
Այս մասին Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Վիկտոր Օրբանը։
«Նրանք կարծում են, որ կարող են ռազմական ճանապարհով ոչնչացնել ռուսներին, ես այդպես չեմ կարծում, կարծում եմ, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում։ Հույս ունեն, բայց ես չեմ հավատում, ռուսներին գիտեմ, Եվրամիությունը, ուկրաինացիներին գիտեմ։ Մենք հարեւան երկիր ենք, ես գիտեմ ամբողջ կոնտեքստը։ Ռազմի դաշտում լուծում գտնելն անհնար է. Լուծումը բանակցությունների սեղանին է»,- ասել է Օրբանը։
Բացի այդ, ըստ Հունգարիայի վարչապետի, իր պարտականությունն է համոզել Ռուսաստանին և Ուկրաինային պատերազմին աջակցող քաղաքականությունից անցնել խաղաղ քաղաքականության։