Վիկտոր Օրբան. Տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի Արևմուտքին աջակցել խաղաղության հաստատմանը
Վիկտոր Օրբան. Տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի Արևմուտքին աջակցել խաղաղության հաստատմանը

Տնտեսական իրավիճակի վատթարացումը Արևմուտքին ստիպում է աջակցել խաղաղության հաստատմանը,- Հունգարիայի ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նրա խոսքով, որքան վատանա տնտեսական իրավիճակը ԵՄ երկրներում, այնքան շատ մարդիկ կհարցնեն, թե ինչու են իրենց պետություններն աջակցում և ֆինանսավորում «փակուղի մտած» պատերազմը։

Ինչպես նշում է Վիկտոր Օրբանը, մինչ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, «տնտեսությունը չի լինի այն, ինչ մենք ուզում ենք»։

«Մենք 181 միլիարդ եվրոպական միջոցներ ենք հատկացրել պատերազմի համար և չենք մոտենում խաղաղությանը», – ասել է Օրբանը։