Վիկտոր Օրբան. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չաշխատեցին, անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կկենտրոնանա լավ խաղաղարար առաջարկի վրա՝ պատերազմում հաղթելու փոխարեն

18:21, 23.07.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չաշխատեցին, անհրաժեշտ է նոր ռազմավարություն, որը կկենտրոնանա լավ խաղաղարար առաջարկի վրա՝ պատերազմում հաղթելու փոխարեն,- «Reuters»-ի փոխանցմամբ՝ ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նկատմամբ արևմտյան ռազմավարությունը հիմնված է չորս սյուների վրա. Որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի զենքով հաղթել Ռուսաստանի դեմ պատերամը, որ պատժամիջոցները կթուլացնեն Ռուսաստանը և ապակայունացնեն նրա ղեկավարությունը, որ պատժամիջոցներն ավելի շատ կվնասեն Ռուսաստանին, քան Եվրոպային, և որ աշխարհը կպաշտպանի Եվրոպային:

Օրբանի խոսքով՝ ռազմավարությունը ձախողվել է, քանի որ Եվրոպայում կառավարությունները «դոմինոյի պես ընկնում են», էներգակիրների գները բարձրացել են, և այժմ նոր ռազմավարություն է անհրաժեշտ։

«Մենք նստած ենք չորս վնասված անվադողերով մեքենայի մեջ. պարզ է, որ պատերազմն այս կերպ չի կարելի հաղթել։ Ուկրաինան երբեք չի հաղթի պատերազմում այս կերպ միայն այն պատճառով, որ ռուս զինվորականներն ունեն ասիմետրիկ գերակայություն: Քանի որ Ռուսաստանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ, այս պատերազմը կարող է ավարտվել միայն Ռուսաստանի և Ամերիկայի միջև խաղաղ բանակցություններով»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Նմանատիպ