Վիկտոր Օրբան. Պատերազմն ամենաշատը վնասում է Եվրոպային, Ամերիկան չի թուլանում, Չինաստանն ուժեղանում է, իսկ Եվրոպան տառապում է, Եվրոպային խաղաղություն է պետք, ոչ թե պատերազմ
Այսօր բոլորը կարող են տեսնել, որ պատերազմն ամենաշատն է վնասում Եվրոպային։ Ամերիկան չի թուլանում, Չինաստանը հզորանում է, իսկ Եվրոպան տուժում է։ Եվրոպային խաղաղություն է պետք, ոչ թե պատերազմ»,- այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ պատերազմից առաջացած գնաճից ելքը խաղաղությունն է։
«Հունգարիայի և Եվրոպայի սահմաններին պատերազմ է։ Պատերազմի արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերսկսվեց պատերազմական գնաճը։ Էներգիայի գները կտրուկ աճում են, իսկ դա թուլացնում է Եվրոպան։ Պատերազմն ու պատժամիջոցները միասին հանգեցրել են նրան, որ Եվրոպայի համար այսօր ամենաթանկը էներգիան է։ Ուստի եվրոն դոլարի նկատմամբ թուլանում է։ Պատերազմի մեջ հարցը ոչ թե էներգիայի գինն է, այլ գազ, նավթ և հոսանք լինելու հարցը։ Մեզ անհապաղ զինադադար և բանակցություններ են պետք։ Հունգարիայի դիրքորոշումն ի սկզբանե պարզ է՝ մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք դա կներկայացնենք նաև եվրոպական ֆորումներում»,- ասել է Վիկտոր Օրբանը։