Վիկտոր Օրբան. ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրներից 31-ը ցանկանում են հաղթել Ռուսաստանին, Հունգարիան կարծում է, որ դա սխալ է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրների ցանկությունը՝ հաղթել Ռուսաստանին Ուկրաինայում, սխալ է։ Այդ մասին նա խոսել է հունգարական ռադիոյի հետ։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան ՆԱՏՕ-ի ամենահուսալի անդամներից է։
«ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրներից 31-ը ցանկանում են հաղթել Ռուսաստանին։ Հունգարիայի դիրքորոշումն այն է, որ դա սխալ է, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք մենակ ենք մնացել 32 երկրների շարքում»,- ասել է վարչապետը։
Օրբանը նաև նշել է, որ Ուկրաինայի հաղթանակը պարտադիր չէ:
«ՆԱՏՕ-ն աջակցում է պատերազմին, երբ Հունգարիան խաղաղության կողմն է»,- ասում է Օրբանը։
Վարչապետը նշել է, որ չի ցանկանում, որ Հունգարիայի թեկուզ մեկ քառակուսի մետրը դառնա Ռուսաստանի ռազմական թիրախը, սակայն նաև նշել է, որ փորձում են Հունգարիային գրավել այն կողմը, որտեղ խաղաղության լուծումը կարող է լինել պատերազմի միջոցով։