Վիկտոր Օրբան. Մենք սկսում ենք ստորագրություններ հավաքել Բրյուսելի պատերազմական ծրագրերի դեմ, Ուկրաինան մեր ճակատագիրը չէ, մենք չենք ուզում մեռնել դրա համար կամ մեր երեխաների համար
Ուկրաինան մեր ճակատագիրը չէ, մենք չենք ուզում մեռնել դրա համար կամ մեր երեխաների համար, – այս մասին սոցիալական ցանցերում գրառում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք սկսում ենք ստորագրություններ հավաքել Բրյուսելի պատերազմական ծրագրերի դեմ: Ուկրաինան մեր ճակատագիրը չէ, մենք չենք ուզում մեռնել դրա համար կամ մեր երեխաների համար», – գրում է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրոպան աստիճանաբար շարժվում է դեպի պատերազմ: Օրբանի խոսքով՝ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանը չէ, այլ տնտեսական լճացումը և մրցունակության կորուստը։