Վիկտոր Օրբան. Մենք համաձայն ենք, որ պետք է ուժեղացնենք եվրոպական երկրների պաշտպանունակությունը, այս ջանքերը պետք է ընդլայնեն անդամ երկրների հնարավորությունները, այլ ոչ թե Բրյուսելի բյուրոկրատները
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասում է, որ աջակցում է եվրոպական պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Այս մասին Օրբանը գրել է X սոցիալական ցանցում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։
«Ֆրանսիայում իմ հանդիպումները հաստատեցին. թեև մենք համաձայն չենք խաղաղության պայմանների շուրջ, մենք համաձայն ենք, որ պետք է ուժեղացնենք եվրոպական երկրների պաշտպանունակությունը»: «Այդ ջանքերը պետք է ընդլայնեն անդամ երկրների հնարավորությունները, այլ ոչ թե Բրյուսելի բյուրոկրատները»,- գրում է Օրբանը։
Ի գիտություն, Վիկտոր Օրբանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ավելի վաղ Մակրոնը հեռուստաուղերձում խոսել էր եվրոպացի գործընկերների հետ ֆրանսիական միջուկային զենքը կիսելու հնարավորության մասին։