Վիկտոր Օրբան.Կիևում էի, հիմա Մոսկվայում եմ, դիրքերն իրարից հեռու են, շատ քայլեր պետք է արվեն՝ պատերազմի ավարտին մոտենալու համար, ես կշարունակեմ աշխատել այս ուղղությամբ
Վիկտոր Օրբան.Կիևում էի, հիմա Մոսկվայում եմ, դիրքերն իրարից հեռու են, շատ քայլեր պետք է արվեն՝ պատերազմի ավարտին մոտենալու համար, ես կշարունակեմ աշխատել այս ուղղությամբ

 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ շարունակելու է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ խաղաղության հասնելու համար։

Օրբանի խոսքով՝ ինքը Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարել այն ժամանակ, երբ Եվրոպային խաղաղություն է պետք։

«Կիևում էի, հիմա Մոսկվայում եմ, փորձից հասկացա, որ դիրքերն իրարից շատ հեռու են։ Բազմաթիվ քայլեր կան, որոնք պետք է արվեն պատերազմն ավարտին մոտեցնելու համար, բայց մենք արել ենք ամենագլխավորը՝ կապ հաստատելը։ Ես կշարունակեմ աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Այսօր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ժամանել է Մոսկվա։ Մոսկվայում է նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։