Վիկտոր Օրբան. Իրակլի Ղարիբաշվիլիի հետ խոսել ենք Եվրոպային էներգակիրներ մատակարարելու մասին, մենք պետք է էներգակիրների գները իջեցնենք, սա Հունգարիայի և Վրաստանի ընդհանուր շահն է

18:42, 27.10.2022

Վրաստանի վարչապետի հետ խոսել ենք Եվրոպային էներգակիրներ մատակարարելու մասին,- այս մասին սոցցանցում գրում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Ըստ նրա՝ լուծումը Եվրոպային հնարավորինս շատ էներգիայի աղբյուրներ տրամադրելն է։

«Բրյուսելի ձախողված պատժամիջոցների պատճառով Եվրոպան կանգնած է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։ Միակ լուծումը Եվրոպային հնարավորինս շատ էներգիայի աղբյուրներ մատակարարելն է։ Այս մասին այսօր զրուցել ենք Վրաստանի վարչապետի հետ։ Պետք է նվազեցնել էներգակիրների գները: Սա Հունգարիայի և Վրաստանի ընդհանուր շահն է»,- «Facebook»-ում գրել է Վիկտոր Օրբանը։

Նմանատիպ