Վիկտոր Օրբան - Դոնալդ Թրամփը չկարողացավ համաձայնության գալ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, Թրամփը նախաճաշին կերավ ֆոն դեր Լեյենին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև կնքված առևտրային համաձայնագիրը ավելի վատն է, քան ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համաձայնագիրը։
«Սա համաձայնագիր չէ։ Դոնալդ Թրամփը չկարողացավ համաձայնության գալ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, Դոնալդ Թրամփը նախաճաշին կերավ ֆոն դեր Լեյենին։ Ահա թե ինչ տեղի ունեցավ, և մենք սպասում էինք, որ տեղի կունենա», – ասաց Օրբանը։
Բացի այդ, Օրբանը նշեց, որ «ԱՄՆ նախագահը ծանրքաշային է բանակցությունների հարցում, իսկ նախագահը թեթևքաշային»։
Ձեր տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բանակցությունների արդյունքում առևտրային համաձայնության են եկել։ Վաշինգտոնը 15% մաքսատուրք կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա, մինչդեռ Մեծ Բրիտանիայի հետ այն ընդամենը 10% է։