Վիկտոր Օրբան. Չարժե Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, քանի որ մենք պատասխան չունենք, ինչ արդյունք կտա, ես կնախընտրեի, որ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը սկսվեր
Վիկտոր Օրբան. Չարժե Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, քանի որ մենք պատասխան չունենք, ինչ արդյունք կտա, ես կնախընտրեի, որ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը սկսվեր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն այս փուլում չի համապատասխանում Հունգարիայի ազգային շահերին, և Եվրամիությունը պետք է Կիևին առաջարկի ռազմավարական գործընկերություն։

Ինչպես գրում է «Եվրոակտիվը», նշված հայտարարությունն Հունգարիայի վարչապետը արել է Հունգարական ռադիոյին տված հարցազրույցում։

«Չարժե Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, քանի որ մենք չունենք հարցի պատասխան՝ ի՞նչ արդյունք կունենա Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Սկզբից ես կնախընտրեի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Սա կարող է տևել հինգ կամ տասը տարի: Եկեք ավելի մոտենանք Ուկրաինային: Հեռավորությունը հիմա չափազանց մեծ է: Տվեք մեզ ժամանակ, որպեսզի սկսենք միասին աշխատել»,- ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը նաեւ հայտարարում է, որ Բուդապեշտը կողմ չէ Ուկրաինային ֆինանսական եւ ռազմական օգնությունն ընդլայնելու նպատակով Եվրամիության բյուջեի ավելացման ծրագրին։ Օրբանի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է օգնեն Ուկրաինային իրենց ազգային բյուջեներից հատկացված սեփական միջոցներով կամ ստեղծեն առանձին հիմնադրամ։