Վիկտոր Օրբան. Բրյուսելը մեր ղեկավարը չէ, մենք անկախ, ինքնիշխան հունգարական ազգ ենք
Բրյուսելը մեր ղեկավարը չէ, մենք անկախ, ինքնիշխան հունգարական ազգ ենք, – սոցցանցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը Բրյուսելում չէ, Եվրամիությունը Վիեննայում է, Բուդապեշտում և Վարշավայում, Բեռլինում և Մադրիդում։
«Ես չեմ ուզում խառնվել այլ եվրոպացիների հետ, բայց ցանկանում եմ մեր տեսակետները ավելացնել ընդհանուր եվրոպական որոշմանը: Դրա համար մենք մասնակցում ենք բոլոր որոշումներին, միշտ ասում ենք մեր կարծիքը։ Իսկ եթե այնպիսի դիրքորոշում հայտնվի, որի հետ մենք համաձայն չենք, կասենք։ Բրյուսելը մեր շեֆը չէ, մենք անկախ, ինքնիշխան հունգարական ազգ ենք։ Մենք որոշումներ ենք կայացնում միասին։ Եթե դրանք մեզ համար լավ չեն, մենք նրանց կասենք»,- ասել է Վիկտոր Օրբանը։