Վիկտոր Օրբան. Բրյուսելը հետևում է թողել Վրաստանը, սա անընդունելի է և անբարոյական, Վրաստանը մեզ պետք է Եվրամիությունում

13:34, 28.10.2022

Մինչ Եվրամիությունը լավ որոշում կայացրեց՝ անդամակցություն առաջարկելով Մոլդովային և Ուկրաինային, Բրյուսելը ետևում թողեց Վրաստանին,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Օրբանը նշում է, որ Բրյուսելի այս որոշումը անընդունելի է և անբարոյական։

«Երբ Եվրամիությունը լավ որոշում ընդունեց՝ անդամակցություն առաջարկելով Մոլդովային և Ուկրաինային, Բրյուսելը ետևում թողեց Վրաստանը։ Սա անընդունելի է և անբարոյական։ Վրաստանը մեզ պետք է Եվրամիությունում»,- գրում է Վիկտոր Օրբան։

Նմանատիպ