Վիկտոր Դոլիձե. Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լավ օրինակ է, լավ հիմք Վրաստանի ապագա, լիարժեք ինտեգրման համար
Վիկտոր Դոլիձե. Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լավ օրինակ է, լավ հիմք Վրաստանի ապագա, լիարժեք ինտեգրման համար

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լավ օրինակ է, լավ հիմք ապագայի համար, Վրաստանի լիարժեք ինտեգրման համար,- ասել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Նրա խոսքով, սա լավ քայլ է Վրաստանի շահերի համատեքստում։

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր ֆինն ու շվեդ ընկերներին։ Սա շատ լավ քայլ է նույնիսկ մեր շահերը հաշվի առնելով, որ բաց դռների քաղաքականությունը գործում է և արդյունավետ է։ Սա դաշինքը ևս մեկ անգամ հաստատեց, բայց միևնույն ժամանակ կա մի նախադեպ, որ այդքան կարճ ժամանակում պարզվում է, որ եթե քաղաքական որոշում կայացվի, երկիրն արդեն իսկ ամենաարագ քայլերը կանի ապագա անդամակցության առումով։ Ուստի, իմ կարծիքով, սա լավ օրինակ է և լավ հիմք ապագայի, Վրաստանի լիարժեք ինտեգրման համար»,- ասել է Վիկտոր Դոլիձեն։