Վիկտոր Բոշտինարու. Վրաստանը պայքարում է տարածքային ամբողջականության վերականգնման համար և այս դեպքում, խորհրդային նախկին դիվանագետը չի կարող լինել Վրաստանին համապատասխան նախագահ
Վիկտոր Բոշտինարու. Վրաստանը պայքարում է տարածքային ամբողջականության վերականգնման համար և այս դեպքում, խորհրդային նախկին դիվանագետը չի կարող լինել Վրաստանին համապատասխան նախագահ

Վրաստանը պայքարում է տարածքային ամբողջականության վերականգնման համար, փորձում՝ առավել խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և այս դեպքում, անձը, որը եղել է խորհրդային դիվանագետ, միջուկային զենքի խորհրդային փորձագետ և Ռուսաստանի դեսպան, չի համապատասխանում Վրաստանին՝ նախագահության համար,- այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում նշել է ռումինացի քաղաքական գործիչ, եվրախորհրդարանի անդամ Վիկտոր Բոշտինարուն, ով խոսել է երեկ, եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ արված հայտարարության մասին:

Նրա խոսքով, Ռումինիայում նմա կենսագրություն ունեցող թեկնածուն երբեք չի կարող լինել համապատասխան թեկնածու նախագահության համար, մի պարզ պատճառով և դա անցյալն է:

Կարծում ենք, «Ազգային շարժման» թեկնածուն չի լինի Վրաստանին հարիր նախագահ,- այս մասին հայտարարել է ռումինացի քաղաքական գործիչ, եվրախորհրդարանի անդամ Վիկտոր Բոշտինարուն Եվրախորհրդարանում, որտեղ քննարկել են Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման մասին զեկույցը: