Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 226-ի, տուժել է առնվազն 800-ը
Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 226-ի, տուժել է առնվազն 800 մարդ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Վիետնամի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ «Յագի» թայֆունի հետևանքով սողանքների և ջրհեղեղների պատճառով անհետ կորած է համարվում առնվազն 100 մարդ։
Տարերային աղետի պատճառով հանրապետության մի քանի շրջաններում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Վիետնամի հյուսիսում սողանքները և ջրհեղեղները հեղեղել են ավելի քան 200 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը, հայտարարել են, որ օգնություն են ուղարկելու Վիետնամ։
Վիետնամից առաջ «Յագի» թայֆունը հարվածել է հարավային Չինաստանին և Ֆիլիպիններին, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։