Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է չորս, տուժել՝ առնվազն 78 մարդ
Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է չորս, տուժել՝ առնվազն 78 մարդ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ եւս 12 մարդ կորել է ծովում։
Վիետնամի կառավարության տվյալներով՝ ափամերձ քաղաքներից տարհանվել է ավելի քան 50 հազար մարդ։ Բացի այդ, չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, իսկ չորս օդանավակայանների աշխատանքը մի քանի ժամով դադարեցվել է։
Դպրոցները փակվել են 12 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցված է: