Վիետնամի մայրաքաղաքում սկսվել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը
Վիետնամի մայրաքաղաքում սկսվել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը:
Երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը, ԱՄՆ-ի նախագահը հանդիպել է Վիետնամի նախագահի և վարչապետի հետ:
Դոնալդ թրամփը Վիետնամի կառավարության ղեկավարին ասել է, որ Հյուսիսային Կորեայի լիդերը ցանկանում է իրականացնել մեծ գործ:
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի է ունենալու տեղական ժամանակով ժամը 18:40-ին: Երկու երկրների լիդերները դեմ առ դեմ ձևաչափով հանդիպելու են 20 րոպե, որից հետո բանակցությունները շարունակվելու են պաշտոնական ճաշին:
Հավանաբար պայմանագրի ստորագրում կամ կարևոր ասուլիս սպասվում է փետրվարի 28-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan