Վիետնամի մայրաքաղաք Հանոյի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 56-ի
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 56-ի, տուժել է 37 մարդ, հայտնում է «CNN»-ը։
Վիետնամի պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է ինը հարկանի շենքում գիշերը, որտեղ մոտ 150 մարդ էր ապրում։
Ըստ լրատվամիջոցի՝ մի քանի մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց այն բանից հետո, երբ նրանք ցած են նետվել պատուհաններից՝ փրկվելու համար։
Ոստիկանությունը ձերբակալել է շենքի սեփականատեր Նգիմ Կուանգ Մինին, ով մեղադրվում է հրդեհային կանոնները խախտելու մեջ։
Բացի այդ, Հանրային անվտանգության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ փաստը քննվում է։