Վիետնամի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել, զոհվել է 38 մարդ
Վիետնամի ափերի մոտ զբոսաշրջային նավ է շրջվել, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, իսկ մի քանիսը անհետ կորել են։ Դեպքը տեղի է ունեցել Հալոնգ ծոցում։ Նավում եղել է 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ։ Փրկարարներին հաջողվել է փրկել տասը մարդու։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նավի վրա գտնվող բոլոր զբոսաշրջիկները վիետնամցիներ էին, այդ թվում՝ մի քանի երեխաներ։
Որոնողական-փրկարարական գործողությանը մասնակցում են տասնյակ փրկարարներ, ափամերձ պահպանության և ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ջրասուզակներ։
Թայֆունը մոտենում է Վիետնամին՝ բարդացնելով որոնողական աշխատանքները
Նավը շրջվել է, երբ «Վիֆա» թայֆունը մտել է Հարավչինական ծով։
Հալոնգ ծոցը ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ է գրավում։ Նավային շրջագայությունները մեծ ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում։