Վիեննայում Վրաստանի նախագահությամբ անց է կացվում ԵԱՀԿ համաժողով

12:44, 22.04.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (FSC) բացման նիստին։

Արտգործնախարարը ֆորումի մասնակիցներին կդիմի ողջույնի խոսքով։

Անվտանգության համագործակցության ֆորումն անցկացվում է Վրաստանի նախագահությամբ։ Նախագահությունն իրականացվում է ռոտացիոն հիմունքներով։ Վրաստանը ֆորումի նախագահությունը կկատարի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 4-ը, որից հետո նախագահությունը կստանձնի Միացյալ Թագավորությունը։

Նմանատիպ