Վիեննայում նոր կառավարության դեմ ցույցի են դուրս եկել վեց հազար մարդ
Վիեննայում նոր կառավարության դեմ ցույցի են դուրս եկել վեց հազար մարդ

Վիեննայի կենտրոնում նոր կառավարության ձևավորման դեմ ինը ցույց է տեղի ունենում: Այս մասին հաղորդում է Kurier-ը։

Հելդենփլաթցի կենտրոնական հրապարակում տեղի է ունենում բազմամարդ բողոքի ակցիա՝ հավաքվել են հինգից վեց հազար ցուցարարներ:

Ցուցարարները բողոքի ցույցի են դուրս եկել կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ նոր կառավարություն նշանակելու դեմ:

Ոստիկանության հետ նաև  թեթև  բախումներ էին տեղի ունեցել, որոնց ընթացքում ձախակողմյան կողմնորոշման խմբավորումերի ներկայացուցիչները ոստիկանների վրա ձվեր, լոլիկներ և  նարինջներ են նետել, և մի քանի ծխացող ռումբեր են վառել: Կարգուկանոնը հսկելու համար  աշխատում են  1,5 հազար ոստիկանության ծառայողներ: