Վիեննա-Թբիլիսի հատուկ չվերթով Վրաստան է վերադարձել 110 քաղաքացի
Վիեննա-Թբիլիսի հատուկ չվերթով Վրաստան է վերադարձել 110 քաղաքացի

«My way» ավիաընկերության կատարած Վիեննա-Թբիլիսի հատուկ չվերթով Վրաստան է վերադարձել 110 քաղաքացի:

Ինչպես հայտարում են էկոնոմիկայի նախարարությունում, քաղաքացիները օդանավակայանում անցել են բժշկական ստուգում, որից հետո հատուկ ավտոբուսներով տեղափոխվել են հյուրանոցի կարանտինային տարածք:

14-օրյա կարանտինի ընթացքում արտասահմանից վերադարձած քաղաքացիները կլինեն շուրջօրյա բժշկական հսկողության տակ: Նրանք կապահովվեն նաև երեք անգամյա սննդով:

Կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումների շրջանակներում, կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը Վրաստանի մասշտաբով 84 հյուրանոցում ստեղծել է կարանտինային տարածք: Այս պահի դրությամբ, կարանտինային տարածքներում է գտնվում 5 025 մարդ: