Վետերանները «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ անցկացրել են բողոքի ցույց
Վետերանները «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ անցկացրել են բողոքի ցույց: Նրանք պահանջում են իրենց համար հատկացված օգնությունն ավելացնել 22 լարիով:
Ցույցի մասնակիցների հայտարարությամբ, իշխանությանն այս պահանջով դիմել են բազմիցս, սակայն նրանց խոսքով, արձագանք չի եղել:
«Մարտնչող հայրենասերների միության» նախագահ Էմզար Քվարիանիի հայտարարությամբ, «Սա նախազգուշացնող ցույց է»:
«Ցույցն սկսել ենք դեկտեմբերին, քանի որ մինչև քննարկվում էր բյուջեն, իշխանությանը պետք է լսելի դարձնեինք մեր ձայնը, որպեսզի քննարկեին այդ հարցը, սակայն չքննարկեցին, նույնիսկ չպատասխանեցին մտզ: Այսօր եկել եմ «Վրացական երազանքի» մոտ, որպեսզի նրանց փոխանցեմ 22 լարի և նրանք ամաչեն: Մենք այլևս չենք պատրաստվում մնալ այս ամոթալի վիճակում: Սա զգուշացնող ցույց է, թող ուշքի գան: Սա կունենա շարունակություն, կլինի առավել մասշտաբային երթ: Խոստանում եմ ձեզ»,- հայտարարել է Էմզար Քվարիանին: