Վերտղվիճալա գյուղի մոտակայքում, որտեղ սողանքի հետեւանքով փակվել էր ճանապարհը շարունակվում են մաքրման աշխատանքները
Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 161-րդ կիլոմետրում (Վերտղվիճալա գյուղի մոտ) սարի լանջից հողատարածք է իջել, ինչի պատճառով ճանապարհը փակվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գործակալության տվյալներով՝ այս պահին ակտիվորեն ընթանում են մաքրման աշխատանքները, իսկ երթեւեկությունը փոխվել է Վերտղվիճալի հանգույցի ուղղությամբ։
«Տվյալ փուլում Ռիկոթի լեռնանցքի հատվածում ճանապարհային երթևեկությունն իրականացվում է անխափան», – ասել են ավտոճանապարհների դեպարտամենտից։