Վերսալյան պալատում բռնկված հրդեհի պատճառով այցելուներին տարհանելու անհրաժեշտություն է եղել
Վերսալյան պալատում բռնկված հրդեհի պատճառով այցելուներին տարհանելու անհրաժեշտություն է եղել։ Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում բռնկված հրդեհն արագ կասեցրել են:
«Հրշեջները եկան. Այլևս ծուխ ու կրակ չկա, հավաքածուն չի տուժել»,- ասել է Վերսալյան պալատի խոսնակը։
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տանիքում, որտեղ վերականգնողական աշխատանքներ էին ընթանում։
Վերսալյան պալատը կառուցվել է 17-րդ դարում Լյուդովիկոս XIV թագավորի համար։ Ֆրանսիական հեղափոխությունից առաջ եղել է թագավորական գլխավոր նստավայրը։
Ամեն տարի ավելի քան յոթ միլիոն մարդ այցելում է Վերսալյան պալատ: