Վերջին տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտասահմանում գտնվող 20 919 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել մոտ 12 040 մարդ
Վերջին տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտասահմանում գտնվող 20 919 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել մոտ 12 040 մարդ

Մայիսի 19-ի տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտասահմանում գտնվող 20 919 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել մոտ 12 040 մարդ,- տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին գերատեսչության փոխանցմամբ, արտասահմանում Վրաստանի դիվանագիտական առաքելությունները, Վրաստանի համակարգող խորհրդի հրահանգներով և արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի համակարգմամբ, շարունակում են օգնել սահմանված չափանիշներով արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին:

«2020 թվականի մայիսի 19-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 20 919 քաղաքացու, ինչպես նաև, կառավարության աջակցությամբ, օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով հայրենիք է վերադարձել մոտ 12 040 քաղաքացի:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ամեն օր թարմացվում են տվյալները կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին:

Նշված տվյալները ներառում են երկու տիպի տեղեկություն, մասնավորապես՝ հայրենիք վերադառնալուց առաջ արտասահմանում գտնվող քաղաքացիների մասին հոգալը և նրանց աստիճանաբար վերադարձի վիճակագրությունը:

Ինչպես հայտնի է, քաղաքացիների հայրենիք վերադարձի արդյունավետ կազմակերպման և նրանց տեղում օգնության նպատակով, քաղաքացին պետք է էլեկտրոնային ձևով լրացնի հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության կայքէջում և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության կայքէջում»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում:

Առաջիկայում նախատեսված են հետևյալ չվերթները.

Մայիսի 20 Աթենք-Թբիլիսի

Մայիսի 22 Հռոմ-Թբիլիսի: