Վերջին տվյալներով Ռուսթավիում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ
Ռուսթավիում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով տուժել է 12 մարդ,-այս մասին լրագրողներին հայտնել է, Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Քվեմո Քարթլիի հրշեջ-փրկարարական ծառայության փոխղեկավար Դավիթ Գելաշվիլին:
«Տեղի էր ունենում ավտոտնակի ապամոնտաժման գործողություն: Գոյություն ունեցող լրատվությամբ տեղի է ունեցել պայթյուն: Այս պահի դրությամբ հիվանդանոցներ է տեղափոխվել 12 մարդ, տարբեր վնասվածքներով: Զոհեր չկան: Ահազանգը ստանալուց հետո մեր խմբերը դեպքի վայր են ժամանել չորս րոպեում»,-ասել է Դավիթ Գելաշվիլին:
Տարածված լրատվությամբ տուժածներից մեկը փոքրահասակ երեխա է, նրան տեղափոխել են Թբիլիսի, իաշվիլիի անվան կլինիկա:
Պայթյունի հետևանքով փշրվել է բնակելի տան ապակիները: Անվտանգության նկատառումներից ելնելով բնակչությանը դուրս են բերել բնակարաններից:
Ռուսթավիի 19-րդ միկրոշրջանում պայթյունը տեղի է ունեցել այսօր, փաստով սկսվել է հետաքննություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan