Վերջին տեղեկությունների համաձայն, Կոջորիի զորամասում հինգ զինվոր է վիրավորվել
Վերջին տեղեկությունների համաձայն, Կոջորիի զորամասում հինգ զինվոր է վիրավորվել

Վերջին տեղեկությունների համաձայն, Կոջորիի զորամասում հինգ զինվոր է վիրավորվել, – այս մասին տեղեկությունը հաստատում է ՊՆ մամլո ծառայությունը:

Նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել և վիրահատվել է, բուժումը շարունակում է Ինգորոկվա կլինիկայում:

Երկրորդ վիրավորվածը տեղափոխվել է Ամթոլի հիվանդանոց: Մեկ այլ զինծառայող, որը մարմնական փոքր վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է «Նյու հոսպիտալ» պրոֆիլակտիկ հսկողության համար:

Ինչ վերաբերվում է ևս 2 վիրավորված զինվորականի, նրանց ստուգել են և արդեն հիվանդանոցից դուրս գրել։

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, զինծառայողները հակամարտության ժամանակ վնավածք են ստացել սառը զենքից, հրազեններ չեն օգտագործվել:

Նախապես պաշտպանության նախարարությունում 1Tv.ge-ին հափյտարարեցին, որ զինվորական մասում հակամարտության ժամանակ 4 զինծառայող տեղափոխվել էր հիվանդանոց։